Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հանդարտություն, ոչ` արագություն

Հանդարտություն, ոչ` արագություն
10.05.2025 | 00:00
Հանդարտության և վստահության մեջ պետք է լինի ձեր զորությունը:
Ամեն մի դյուրագրգիռ վիճակ ավերում է գեղեցիկն ու բարին:
Ամեն մի հանգիստ վիճակ կառուցողն է բարի բաների, միաժամանակ` քանդողը չարիքի:
Երբ մարդիկ կամենում են չարիքը հեռացնել ճանապարհից, շատ հաճախ նետվում են հախուռն գործունեության: Այս սխալ է: Նախ հանգիստ եղեք և հիշեք, որ Ես Աստված եմ:
Առհասարակ գործեք միայն այն ժամանակ, երբ Ես կթելադրեմ:
Աստծո առջև միշտ հանգիստ եղեք:
Հանդարտությունը գործնական վստահություն է: Վստահեք միայն, կատարյալ վստահությունն է, որ կարող է իրապես հանգիստ պահել մարդուն:
Դժվարին իրադրություններից բնավ մի վախեցեք, դրանք վարժում են ձեզ և օգնում հանգիստ վիճակի հասնել: Ինչպես որ աշխարհն է իր նպատակների համար արագություն ստեղծել, այնպես էլ դուք ձեր կամեցածը ձեռք բերելու համար հանդարտությունն ընտրեք:
Ինձ համար կատարվող յուրաքանչյուր կարևոր գործ նախ կատարվում է գործողի անհատական հոգու մեջ:
Դիտվել է՝ 1148

Մեկնաբանություններ